Կառավարությունն ունի պետություն-մասնավոր համագործակցության ծրագրերն ընդլայնելու ռազմավարություն. մասնավոր սեկտորը ևս հետաքրքրված է

Կառավարությունն ունի պետություն-մասնավոր համագործակցության ծրագրերն ընդլայնելու ռազմավարություն. մասնավոր սեկտորը ևս հետաքրքրված է

Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում պետություն-մասնավոր համագործակցության համար օրենսդրական դաշտը բարելավելու և օրինական հենք ստեղծելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը նկատում է, որ Հայաստանի կառավարության և մասնավոր ընկերությունների միջև համագործակցության ակտիվացումը տեղավորվում է վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարած պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնման գաղափարի շրջանակներում՝ շեշտելով, որ PPP ծրագրերն ընդլայնելու ռազմավարություն կա:

«Ընդհանրապես PPP ծրագրերը պետք է շատացնենք, և դրանք էլ ավելի ընդլայնելու ռազմավարություն կա: Հիմա PPP օրենսդրական դաշտի վրա ենք աշխատում, որ դա արդեն օրինական հենք ունենք: Համենայնդեպս, ինչպես մենք հասկանում ենք՝ մասնավոր սեկտորն էլ շատ հետաքրքրված է PPP ծրագրերով»,– ասաց Ավակ Ավակյանը:

Նա հավելեց, որ այս ամենն արդեն իսկ ազդանշան է, որ Հայաստանի կառավարությունն այդ ուղղությամբ ճիշտ ճանապարհի վրա է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում