Անցած 7 օրում հակառակորդը հրադադարը խախտել է 150 անգամ և կիրառել անօդաչու թռչող սարք

Անցած 7 օրում հակառակորդը հրադադարը խախտել է 150 անգամ և կիրառել անօդաչու թռչող սարք

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում մարտի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3500 կրակոց:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, բացի վերոնշյալ խախտումներից, մարտի 19-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծի հյուսիսարևելյան հատվածում, հետախուզական թռիչքներ իրականացնելու նպատակով, հակառակորդը կիրառել է անօդաչու թռչող սարք, որը ժամանակին հավաստանշվել ու խոցվել է ՊԲ դիրքապահ զինծառայողների կողմից:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում