Ռուսաստանը չի դիտարկում Մեծ Բրիտանիայից իր դեսպանին հետ կանչելու հնարավորությունը

Ռուսաստանը չի դիտարկում Մեծ Բրիտանիայից իր դեսպանին հետ կանչելու հնարավորությունը

Ռուսաստանը չի դիտարկում Մեծ Բրիտանիայից հետ կանչել իր դեսպան Ալեքսանդր Յակովենկոյին ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի առնչությամբ խորհրդակցությունների անցկացնելու համար։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը:

«Ոչ»,- ասել է գործակալության զրուցակիցը պատասխանելով հարցին՝ արդյոք ռուսական կողմը դիտարկում է իր դեսպանին հետ կանչելու հնարավորությունը:

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ մինչև 20 եվրոպական երկիր պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի առնչությամբ։ The Times-ը տեղեկացրել է, որ արտաքսումների «աննախադեպ փուլը» կսկսվի երկուշաբթի. մարտի 26-ին նախատեսված է 4 շաբաթով հետ կանչել Ռուսաստանում Եվրամիության դեսպան Մարկուս Էդերերին, ինչի մասին հայտնի էր դարձել նախօրեին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում