AM | RU
USD
EUR
RUB

Անուշ Հովհաննիսյանը կարծում է, որ անկանխատեսելի զարգացումները Սիրիայի հայերի ճակատագրով մտահոգվելու տեղիք են տալիս

 
 
 

Աֆրինի շուրջ տեղի ունեցող գործողությանը միջազգային եւ տարածաշրջանային խաղացողներից որեւէ մեկը լուրջ անդրադարձ չի կատարում, ինչը թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը մտահոգիչ է համարում:

«Սա ցուցիչն է այն բանի, որ սիրիական ճգնաժամը փորձադաշտ է դարձել այս փոփոխվող քաղաքականությանը համար»,-ասաց նա:

Թուրքագետի դիտարկմամբ՝ սիրիական ճգնաժամը, փաստորեն, որեւէ մեկին չի հետաքրքրում ու որեւէ մեկը չի պատրաստվում իր խոստումներին հետեւել:

«Թուրքիան, ըստ էության, ռազմական օպերացիա է անում կամ օկուպացնում է հարեւան երկրի տարածքը, եւ դա անում է ՌԴ-ի ե ԱՄՆ-ի լուռ իմացությամբ եւ համաձայնությամբ»,-նշեց Անուշ Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է բուն Աֆրինի գործողություններին, թուրքագետը երկու խնդիր առանձնացրեց:

«Առաջինն այն է, թե ի՞նչ է անելու Թուրքիան Աֆրինից հետո, մնալու է, թե առաջ է շարժվելու, ինչպիսի՞ն կլինեն «Ձիթենու ճյուղ» օպերացիայի հետ կապված հարաբերությունները ԱՄՆ-ի, նաեւ ՌԴ-ի եւ տարածաշրջանային այլ խաղացողների հետ: Երկրորդ հարցը, որը ոչ պակաս կարեւոր է, այն է, ինչպե՞ս կկապիտալիզացնի Էրդողանն իր այս հաղթանակը իր ներքաղաքական կյանքում»,-ասաց Անուշ Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ Աֆրինով գործը չի ավարտվելու:

Թուրքագետը վստահ է՝ իր նեոիսլամիստական նկրտումներով Թուրքիան բախվելու է նաեւ Իրանի հետ, չնայած այժմ իրավիճակային դաշնակիցներ են Սիրիայի հարցում. բախում է լինելու նաեւ արաբ հարեւանների հետ: Այս ամենը հաշվի առնելով, ինչպես նաեւ Թուրքիայի ներքաղաքական որոշակի զարգացումները՝ Անուշ Հովհաննիսյանը կարծում է, որ չմտահոգվել Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների ճակատագրով հնարավոր չէ, քանի որ անկանխատեսելի են իրադարձությունների զարգացումները: Նրա խոսքով՝ կան կարծիքներ, որ չնայած թվացյալ կայունացմանը եւ քաղաքական բանակցություններին՝ վտանգ կա, որ այս պատերազմն անավարտ է: Նա հորդորեց չմոռանալ նաեւ ադրբեջանական գործոնը:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին Իրավապահի օրինական պահանջները միտումնավոր չկատարելով կայանված մեքենաները հեռացնելն իրավաչափ է Գեղարքունիքում տեղացած ձյունը սպառնում է կորիզավոր ծառատեսակների պտղակալմանը ԱԱԾ-ն գաղտնալսման ձայնագրություն է հրապարակել նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին հետ հանդիպմանը կրկնել է հնարավոր երկխոսության նախապայմանները «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Տիգրան Մանսուրյանը կողմերին հորդորում է խնդիրը հարթել խոսքի ուժի միջոցով Կա երրորդ ճանապարհ. Էդմոն Մարուքյան Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Սերժ Սարգսյանի հետ Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ. Ազնավուրն արձագանքել է հայաստանյան իրադարձություններին ԵՊՀ շրջանավարտների միավորումը շուտափույթ քաղաքական երկխոսություն սկսելու կոչ է անում Գործարարները մտահոգված են երկրի անկայուն վիճակով. այն կարող է խիստ հարված հասցնել տնտեսությանը Արցախի ԱԺ քաղաքական ուժերը կոչ են անում երկխոսությամբ հասնել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը ԱԻՆ-ը կոչ է անում քաղաքացիներին լինել զգոն, խուսափել հանրային անվտանգության խաթարումից և արտակարգ պատահարներ առաջացնելուց Հռչակավոր մարզիկները կոչ են անում խնդիրը լուծել բացառապես միասնական ուժերով ու կառուցողական համագործակցությամբ Բանակցային հարթակ ձևավորելու շրջանակներում ՀՅԴ-ն հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի, Արմեն Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի հետ ՄԻՊ-ը հորդորել է բացառել ցանկացած տեսակի բռնություն Երևանում մեքենաների ձայնային ազդանշաններով քաղաքացիների անդորրը խախտելու կասկածանքով 5 անձ ձերբակալվել է Արմեն Սարգսյանն ժամանել է Հանրապետության հրապարակ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանն ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը. նկատվում է զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժ Նիկոլ Փաշինյանը հանդիպման համար Արմեն Սարգսյանին հրավիրում է Հանրապետության հրապարակ Երդվյալ ազատամարտիկների միությունը համերաշխության կոչ է արել «Ազգային Միաբանություն» կուսակցությունն աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետի հայտարարությանը «Սասուն-Տարոն» հայրենակցական միությունը միանում է ՀՀ վարչապետի քաղաքական երկխոսության կոչին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ քննարկել է ներհայաստանյան իրավիճակը Մաշտոց-Թումանյան խարմերուկում հանրային գույքը վնասելու գործով երեք մարդ կալանավորվել է Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների երթն ավարտվեց Հանրապետության հրապարակում ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման վերաբերյալ Չի կարելի մերժել քաղաքական կոնսուլտացիաների ճանապարհը և խոսել ճնշումների ու վերջնագրերի լեզվով Առանց նախապայմանների երկխոսությունն այլընտրանք չունի. Հանրային խորհրդի հայտարարությունը Երկխոսությունն այլընտրանք չի կարող ունենալ. «Նիգ-Ապարան» հայրենակցական միություն ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ Տուսկը և Յունկերը շնորհավորել են Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի համատեղ շնորհավորական ուղերձը վարչապետ Սերժ Սարգսյանին Ժամը 16:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 93 անձի Թբիլիսյան խճուղում մի խումբ անձինք քարերով հարձակվել են ավտոմեքենաների վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Շվեդիայում կայացած հանդիպմանը կենտրոնացել է Սիրիայի խնդրի վրա Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն Վարչապետ Սերժ Սարգսյանի պատասխանը «ԼՈՒՅՍ» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan