Դժվարին հանդիպում ստացվեց մեզ համար. Հենրիխ Մխիթարյան

Դժվարին հանդիպում ստացվեց մեզ համար. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարծիքով Էստոնիայի դեմ ընկերական հանդիպումը դժվարին էր:

«Դժվար հանդիպում ստացվեց մեզ համար: Մեկնարկին լավ չէինք խաղում և համագործակցում, բայց հետագայում մեզ հաջողվեց խաղի ռիթմը բռնել: Քամին առաջին խաղակեսում մեզ, իսկ երկրորդում նրանց խանգարեց: Կարծում եմ նորմա հաշիվ գրանցվեց: Իսկ ինչ կապված է հաջորդ խաղին, ապա մենք եռ վերականգնողական փուլ պետք է անցնենք և թարմ ուժերով խաղանք Լիտվայի դեմ»,-լրագրողների հետ զրույցում ասել է Մխիթարյանը:

Հայաստանի և Էստոնիայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում