Չինացի ներդրողները մտադիր են Հայաստանում ջրերի արտադրություն հիմնել

Չինացի ներդրողները մտադիր են Հայաստանում ջրերի արտադրություն հիմնել

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել չինական New Idea ընկերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Գործարարները նախարարին հայտնել են, որ մտադիր են Հայաստանում ներդրումներ կատարել ջրերի արտադրության ոլորտում։ Ներդրողներն ընդգծել են, որ հայկական հանքային ջրերը շատ բարձորակ են, ինչն էլ վստահություն է ներշնչում, որ իրենց արտադրությունը կհաջողի։ Ներդողների ներկայացմամբ՝ ծրագիրը կունենա նաև սոցիալական ուղղվածություն արտադրամասի մերձակա համայնքների համար։

Նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարության ողջ թիմը պատրաստ է օժանդակել ներդրողներին Հայաստանում իրենց գործունության ողջ ընթացքում և ներդրումային ծրագրի շրջանակներում քննարկել արտոնությունների տրամադրման հնարավորությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում