Հայաստանում առաջիկա օրերին տեղումներ չեն լինի

Հայաստանում առաջիկա օրերին տեղումներ չեն լինի

Հայաստանի տարածքում մարտի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ուժեղ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 28-30-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 27-28-ը կբարձրանա 3-4 աստիճանով, մարտի 30-ին՝ նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝

Մարտի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում