Միշել Լեգրանը պատվո նշանով Է պարգեւատրվել ռուսական մշակույթում ունեցած ավանդի համար

Միշել Լեգրանը պատվո նշանով Է պարգեւատրվել ռուսական մշակույթում ունեցած ավանդի համար

Կոմպոզիտոր, 200 ֆիլմերի երաժշտության հեղինակ Միշել Լեգրանը եւ կինոռեժիսոր Կլոդ Լելուշը, որի ֆիլմերը համաշխարհային կինեմատոգրաֆի ոսկե հավաքածուի մաս են կազմում, պարգեւատրվել են «Ռուսական մշակույթում ունեցած ավանդի համար» պատվո նշանով:

Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը մարտի 26-ին կայացել Է Փարիզում:

ՌԴ մշակույթի նախարարության հանձնարարությամբ հանձնելով պարգեւները, Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովն ասել Է, որ Ֆրանսիայի երկու նշանավոր վարպետների ստեղծագործությունը քաջ գիտեն եւ բարձր են գնահատում Ռուսաստանում: «Այս պարգեւը ձեր առաջնակարգ վաստակի ճանաչումն Է ռուսական մշակույթի բնագավառում»,-ընդգծել Է դիվանագետը: Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Միշել Լեգրանը Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջեւ մշակութային փոխանակումների ամենաակտիվ ու նշանավոր մասնակիցներից մեկն Է: Ինչպես նշվել Է արարողության ժամանակ, այդ երկխոսությանը նա օժանդակում Է արդեն վեց տասնամյակ: Մրսածության պատճառով մաեստորն, որը փետրվարին նշել Է իր 86-ամյակը, չի կարողացել անձամբ մասնակցել արարողությանը: Բայց նրա անունից պարգեւն ընդունել Է Լեգրանի կինը՝ կինոդերասանուհի եւ գրող Մաշա Մերիլը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում