«Փաստ». Պուտինի ընտրություններից հետո սկսել են ուսումնասիրել Վանգայի գուշակությունները

«Փաստ». Պուտինի ընտրություններից հետո սկսել են ուսումնասիրել Վանգայի գուշակությունները

«Փաստ» թերթը գրել է. «Պուտինի մասին պայծառատես Վանգայի խոսքն են հիշել բրիտանական լրատվամիջոցները: Պուտինի ընտրություններից հետո սկսել են ուսումնասիրել Վանգայի գուշակությունները Ռուսաստանի մասին:

«1979 թ. Վանգան հայտարարեց. «Միայն մեկ բան կմնա անսասան՝ Վլադիմիրի խոսքը: Չափից ավելի զոհեր են պահանջվել: Ոչինչ չի կարող կանգնեցնել Ռուսաստանի ընթացքը»:

Այս խոսքերը նա ասել է ռուս գրող Վալենտին Սիդորովին և ավելացրել. «Ռուսաստանը կդառնա աշխարհի միակ գերտերությունը»: Բրիտանական The Daily Mirror–ը նշում է, որ սրանք հայտնի պայծառատեսի վերջին խոսքերն են»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում