«Ժողովուրդ». Առողջապահության փոխնախարարը չի ներկայացրել 2017 թվականի հայտարարագիրը

«Ժողովուրդ». Առողջապահության փոխնախարարը չի ներկայացրել 2017 թվականի հայտարարագիրը

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը դեռևս ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել 2017 թվականի հայտարարագիրը: Մինչ այդ, նրա՝ 2016 թ. հայտարարագրից պարզ է դառնում, որ փոխնախարարի եկամուտը միայն ստացած պետական աշխատավարձը չէ»։

Թերթը տեղեկացրել է, որ նա որպես եկամուտ հայտարարագրել է ոչ միայն իր ամսական 608 հազար դրամի չափով աշխատավարձը, այլև վարձակալության դիմաց ստացված 2 մլն 400 հազար դրամի չափով վճարը։ Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ։ Ի դեպ, տեղեկացնենք, որ առողջապահության ոլորտում վերջերս իրար հաջորդած աղմկահարույց որոշումներն ընդունելու հարցում գործուն մասնակցություն ունի Սերգեյ Խաչատրյանը։ Նշենք, որ Ս. Խաչատրյանը նախարար Ալթունյանի համակուրսեցին է եղել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում