ՀՀ Նախագահը Երևանի ընդհանուր իրավասության դատավորների է նշանակել

ՀՀ Նախագահը Երևանի ընդհանուր իրավասության դատավորների է նշանակել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին ստորագրել է հրամանագիր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարա¬դատության խորհրդի 2018 թվականի մարտի 16-ի ԱԽ-6-Ե-6 և ԱԽ-6-Ե-7 եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.

1. Արման ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2. Հարություն ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում