ԱՄՆ-ը գերբարձր հաճախության զենք է փորձարկել

ԱՄՆ-ը գերբարձր հաճախության զենք է փորձարկել

Միացյալ Նահանգների Raytheon զենք արտադրող ընկերությունն Օկլահոմայի զինափորձարանում փորձարկել է միկրոալիքային HPM (High powered microwave) եւ լազերային HEL (High-energy laser) թնդանոթները: Ընկերությունը ցուցադրել է այն համակարգերի գործողությունը, որոնք հեռավորության վրա, ընդհանուր առմամբ, վնասազերծել են 45 անօդաչու թռչող ապարատ եւ 6 ցամաքային ական, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Popular Mechanics-ին:

Ինչպես նշել են Raytheon-ում, HPM համակարգն ի տարբերություն HEL-ի, մեկ անգամով շարքից հանում է 2 – 3 անօդաչու: Հեռանկարում զինվորական ինժեներները պլանավորում են կատարելագործել այս համալիրները, ինչը թույլ կտա կատարել հակառակորդի թռչող արկերի հեռավորական պայթեցում անմիջականորեն օդում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում