«Ռոսսելխոզնադզորը» կուսումնասիրի Թուրքիայի մի շարք ձեռնարկություններից լոլիկի ներկրման հարցը

«Ռոսսելխոզնադզորը» կուսումնասիրի Թուրքիայի մի շարք ձեռնարկություններից լոլիկի ներկրման հարցը

«Ռոսսելխոզնադզորը» մեկ շաբաթվա ընթացքում կրկնական կքննարկի այն ցուցակի ձեռնարկություններից լոլիկի մատակարարումներ սկսելու հարցը, որը ներկայացրել է Թուրքիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ծառայությունը:

«Անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության ֆեդերալ ծառայությունը տեղեկացնում Է, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում լրացուցիչ կքննարկի Թուրքիայի այն ձեռնարկություններից լոլիկի մատակարարումների իրականացման հարցը, որոնք մտնում են այն ցանկի մեջ, որը Թուրքիայի Հանրապետության Բույսերի կարանտինի եւ պաշտպանության ազգային կազմակերպության կողմից տրվել են ռուսական կողմին, եւ տեսչական ստուգում են անցել «Ռոսսելխոզնադզորի» կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի դրանից, «Ռոսսելխոզնադզորը» պատրաստ է հաջորդ շաբաթվանից սկսել այն ձեռնարկությունների տեսչական ստուգումները որոնք Թուրքիայում լոլիկի արտադրություն են իրականացնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում