AM | RU
USD
EUR
RUB

«Քենդլ»-ի նորաբաց լաբորատորիայում հնարավոր կլինի արտադրել ջրածնային էներգիան կուտակող կերամիկական մարտկոցներ

 
 
 

«Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի կատարելագործված նյութերի և միկրոսարքերի նորաբաց լաբորատորիան դեռ զինվածության փուլում է, բայց գործառութային առաջնահերթություններն արդեն նախանշված են։ Լաբորատորիայի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Նորայր Մարտիրոսյանը համոզված է՝ ընտրված ուղղություններին կավելանան նորերը. «Այստեղ ստանալու ենք ֆերոէլեկտրիկ նյութեր, նանոթաղանթներ, փորձելու ենք ստանալ նաև նանոսարքեր, մի քանի տասնյակ ՄՀց հաճախության տիրույթում աշխատող մագնիսական սարքեր, սինթեզելու ենք այլընտրանքային էներգիա արտադրող սարքերում օգտագործվող նյութեր և այլն։ Ուսումնասիրությունների և վերլուծությունների միջոցով կպարզենք, թե Հայաստանում և, առհասարակ, աշխարհում ինչի պահանջարկ կա, որը մեր լաբորատորիայում կարող ենք ստանալ ու դրանով էլ կառաջնորդվենք»:

Արդեն նախանշված ուղղությունները նույնպես այդ սկզբունքով են ընտրել. վառելիքի հանածո պաշարներից զուրկ Հայաստանում էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնման ռազմավարական նշանակությունը քաջ գիտակցելով՝ որոշվեց առաջնահերթությունների մեջ ներառել ջրածնային էներգիայի ստացման սարքերում կիրառվող նյութերի սինթեզը։ Թե ինչու է շեշտը դրվելու հենց ջրածնային էներգիայի արտադրության սարքերի վրա, Մարտիրոսյանը բացատրում է. «Ի տարբերություն արևի, ջրի կամ քամու էներգիայի, ջրածնից ստացումը հնարավորություն է տալիս կուտակել էներգիան, այսինքն՝ եթե արտադրված էներգիան տվյալ պահին չի օգտագործվում, ապա կարելի է ջրածին արտադրել և կուտակել կերամիկական կամ, այսպես կոչված, պինդ օքիսդային վառելիքային մարտկոցներում»։

Նման մարտկոցների պարզագույն օրինակներ նորաբաց լաբորատորիայում մոտակա ժամանակներս դժվար կարողանան արտադրել, քանի որ դրա համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները դեռ չկան, բայց որ ոչ հեռու ապագայում դա իրականություն կդառնա, Նորայր Մարտիրոսյանը չի կասկածում։ Նման վստահություն նա ունի՝ ոչ առանց հիմքի. ինքն անձամբ պինդ օքսիդային վառելիքային մարտկոցների առանձին մասերը՝ էլեկտրոլիտ, կատոդ, անոդ, հաջողությամբ սինթեզել է, որոնք էլ փորձարկվել են Շվեդիայի Չալմերսի տեխնոլոգիական համալսարանում։

Համատեղ ծրագրեր միայն շվեդ գործընկերների հետ չէ, որ անում են։ Կենսաբժշկական նշանակության որոշ տվիչներ նանոէլեկտրոնիկայի առաջատար կենտրոններից մեկում՝ Գերմանիայի Աախենի համալսարանում են վերջնական տեսք ստացել։ Հայաստանում սինթեզված նանոնյութերի հիման վրա տարբեր տվիչներ են հավաքվել։

Նանոթաղանթների սինթեզով ու դրանց ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությամբ Նորայր Մարտիրոսյանը զբաղվել սկսել է 2003 թվականից՝ Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի բազային լաբորատորիայում։ Այնտեղ ձեռք բերած փորձն ու արդյունքներն ավագ գիտաշխատողը հաջողությամբ կիրառում է նաև «Քենդլ»-ում։ Երկու լաբորատորիաների հնարավորությունները համատեղելով՝ գիտնականը փորձում է հնարավորինս քիչ միջոցներ ծախսելով՝ լուծել ընթացիկ խնդիրներն ու բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը։

«Քենդլ»-ի ներքին պահանջմունքներն, ինչպես վստահեցնում է Նորայր Մարտիրոսյանը, նորաբաց լաբորատորիան «աչքաթող» չի անի։ Այն, ինչ պետք կգա արագացուցչային տեխնիկայի ու նրա զարգացման համար, կփորձեն տեղում արտադրել՝ սկսած նյութերից ու սարքերից, ավարտած սարքավորումներով ու նրանց ծրագրային ապահովմամբ. «Ինչ ի վիճակի ենք մենք մշակել, նախագծել ու արտադրել, կանենք ինքներս։ Եթե մտնեք ցանկացած արագացուցչային ինստիտուտ, կտեսնեք, որ շատ խնդիրներ հենց տեղում են լուծում ստանում։ Դա պայմանավորված է և´ ծախսվող քիչ միջոցներով, և´ խնդիրների յուրահատկությամբ։ Լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ եղած սարքը ոչ մի արտադրողի մոտ չի լինում, այդ դեպքում ինքներս ենք մշակում և պատրաստում»,-ասում է Մարտիրոսյանը։

Կատարելագործված նյութերի և միկրոսարքերի լաբորատորիայում նախատեսվում է նաև կերամիկական նյութեր սինթեզել, որոնք հիմք կծառայեն արագացուցչային տեխնիկայում բարձրհաճախության հզոր ալիքների փուլի շեղման և ամպլիտուդի մոդուլացման համար օգտագործվող սարքերի համար։ Այդ նոր սերնդի սարքերը կբարձրացնեն արագացուցչի աշխատանքի արդյունավետությունը։ Դա ավելի լավ պատկերացնելու համար զրուցակիցս արագացուցչի աշխատանքի էությունն ու սկզբունքն է բացատրում. «Արագացուցչի միջոցով ստացված արագացված փունջը կարելի է օգտագործել թե´ որևէ նյութ սինթեզելու, թե´ ստացված սարքի պարամետրերը լավարկելու, թե´ հատկություններն ուսումնասիրելու համար։ Արագացված փնջի դիմաց սովորաբար անդուլյատոր է տեղադրվում, որի միջով անցնող փնջից հնարավոր է լինում կորզել տարբեր ալիքի երկարությամբ լույս։ Վերջինն ունի խիստ յուրահատուկ պարամետրեր, ուստի այն հնարավոր է ստանալ միայն արագացուցչային տեխնիկայով»։

Այսպիսով՝ նյութագիտության, նանոտեխնոլոգիաների, կենսաբժշկության ու հարակից ոլորտների բազմաթիվ խնդիրներ շուտով իրենց լուծումը կստանան «Քենդլ»-ում՝ տարածաշրջանում միակ արագացուցչային կենտրոնում։

Լրահոս
«Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները նրա ներքին գործն են, Ռուսաստանն ինչո՞ւ պետք է միջամտի». ՌԴ նախագահի խոսնակ Ապրիլի 24-ի նախօրյակին Հայաստանի և Արցախի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդները հանդես են եկել ժողովրդին ուղղված համատեղ կոչով Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորներն ազատ արձակվեցին Ցուցարարները ծեծել են ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրի Սահակյանին՝ Աշտարակ-Երևան ճանապարհը բեռնատարներով փակելու պատճառով Երևանից Լիոն կարելի է հասնել կարճ ժամանակում, մատչելի և հարմարավետ չվերթով Կոչ եմ անում խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել կառուցողական համագործակցությամբ և խաղաղ ճանապարհով. ՀԱՕԿ փոխնախագահները հանդես են եկել հայտարարությամբ Ոստիկանությունը հորդորում ԶԼՄ-ներին չտարածել վաղուց արդեն ծառայության մեջ չգտվող ոստիկանների մասին կեղծ լուրեր Երկխոսությունը ոչ միայն հնարավոր է, այլ անհրաժեշտ ԿԳՆ-ն հորդորել է ծնողներին ուշադիր լինել, որ երեխաները բնականոն ռեժիմով հաճախեն դպրոց Արցախի արտգործնախարարը հանդիպել է Աբխազիայի գործընկերոջ հետ ՊԲ-ն առաջնագծում ադրբեջանական ուժերի և միջոցների կուտակումների մասին վկայող նոր տեսագրություն է հրապարակել Դամասկոսում հրթիռակոծման հետևանքով սիրիահայ է մահացել ՊՆ-ն խստորեն դատապարտում է խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից հավաքին մասնակցությունը Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի է, փաստաբանը ներգրավված է. Դավիթ Հարությունյան Օտարերկրյա դեսպաններն արձանագրել են հայ իրավապահների առավել քան զուսպ մոտեցումը հավաքի մասնակիցների նկատմամբ Դիմել եմ գլխավոր դատախազին ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնելու համար Բերման է ենթարկվել քսաներեք քաղաքացի ՀՀ պաշտպանության նախարարը համոզված է, որ Փաշինյանն ի սկզբանե վարչապետի հետ պայմանավորվելու ցանկություն չուներ Հրանտ Մարգարյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ Հողերը մե՛րն են, մե՛րը Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի Երկխոսելը կտանի հավաքական հանգուցալուծման. Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը զգաստության կոչ է արել Երևանի տարբեր փողոցներում երթեր են, երթևեկությունը փակ է Գնդապետ Խաչիկ Գրիգորյանը 2011 թվականից դուրս է եկել ոստիկանական ծառայությունից Հայաստանի ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում հակառակորդի կողմից գործողություններ ձեռնարկելու Հավաքներին, ցույցերին դպրոցականների, մանկահասակ երեխաների ներգրավումը կարմիր գիծ է Ոստիկանությունը պատրաստ է ապահովել Երևանում երիտասարդների հավաքի բնականոն ընթացքը «Պարզ Է, որ սառը պատերազմը վերադարձել Է». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Եվրոպական խորհուրդն իր բազմաէջանոց հետաքննության մեջ ներկայացրել է Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապեր հաստատած պաշտոնյաներին Ոստիկանները, լուրջ վտանգելով իրենց, ծառայում են յուրաքանչյուր վայրկյան հանրային կարգը պահպանելու համար Վիգեն Սարգսյանը հայաստանյան դեպքերը համարում է ժողովրդավարության կայացման հերթական փորձաշրջան Էրդողանի հակառակորդ Աքշեների ղեկավարած կուսակցությունը կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին Նախարար Վիգեն Սարգսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ ՄԻՊ աշխատանքային խմբերը ոստիկանության բաժանմունքներում առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկվածների հետ Լիահույս եմ, որ իմ խնդրանքն ինչ-որ բան կարժենա իմ գործընկերոջ համար. Արա Բաբլոյանը հանդիպել է Փաշինյանին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 23 Արման Թաթոյանն այցելել է ձերբակալված երկու պատգամավորներին, Դավիթ Սանասարյանին և Արմեն Գրիգորյանին ԱԺ Նախագահը մեկնեց ձերբակալված պատգամավորների հետ հանդիպման ու նրանց բանակցությունների կոչ անելու
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan