Արցախի խորհրդարանը պատրաստվում է հերթական լիագումար նիստին
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ մարտի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ԱԺ ղեկավարը նշել է, որ առաջիկա լիագումար նիստի համար երաշխավորված է մեկ օրենսդրական նախաձեռնություն: Կայանալիք նիստին խորհրդարանի քննարկմանն է ներկայացվելու նաև վերաքննիչ դատարանի նախագահի նշանակման հարցը և ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության 2017թ. գործունեության մասին հաղորդումը:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում պատգամավորները ներկայացրել են առաջարկություններ՝ առաջիկայում որոշ հարցերի շուրջ լսումներ կազմակերպելու վերաբերյալ:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը կգումարվի մարտի 29-ին ժամը 11:00-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում