Ուժեղ քամին Շիրակում 63 մլն դրամի վնաս է պատճառել

Ուժեղ քամին Շիրակում 63 մլն դրամի վնաս է պատճառել

Ուժեղ քամու պատճառած վնասի չափերն ուսումնասիրող մարզային հանձնաժողովն արդեն ամփոփել է աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանի հասարակության հետ կապերի բաժնից՝ 4 խմբի բաժանված հանձնաժողովը շրջել է տուժած բոլոր բնակավայրերում: Նախնական հաշվարկներով մարտի 24-ին գրանցված քամու հետևանքով, մարզը 62-63 մլն դրամի վնաս է կրել:

Հանձնաժողովի կազմում մարզպետարանի աշխատակիցներից ու մասնագետներից զատ ընդգրկված են եղել համայնքների ներկայացուցիչներ: «Ամենից շատ վնասը ամենամեծ համայնքում՝ Գյումրիում է եղել՝ մոտ 25 մլն դրամ: Հիմնականում վնասվել են բազմաբնակարան և սեփական տների տանիքները, վահանակներ, էլեկտրասյուներ են շուռ եկել, 4 դպրոցի կտուրներ են վնասվել: Բավական մեծ է Գյումրու Ավստրիական հիվանդանոցի կրած վնասը՝ ըստ նախնական հաշվարկների 6 մլն-ից ավելի:

Մոտ 7 մլն դրամ է հաշվարկվել Մհեր Մկրտչյան 44 շենքի տանիքին հասած վնասը: Տանիքներ են վնասվել Արթիկում, Ախուրյանում, Անիում»,- նշում է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Մարզպետարանում վնասների ուսումնասիրությունների վերաբերյալ արձանագրությունն ամփոփվել, ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում