Մյանմայի նոր նախագահ ընտրվեց Աուն Սան Սու Չժիի մերձավոր զինակիցը. The Myanmar Times

Մյանմայի նոր նախագահ ընտրվեց Աուն Սան Սու Չժիի մերձավոր զինակիցը. The Myanmar Times

Մյանմայի Ազգային օրենսդիր ժողովը (խորհրդարանը) մարտի 28-ին ձայների մեծամասնությամբ երկրի նոր նախագահ է ընտրել 66-ամյա Վին Մինին՝ խորհրդարանի ստորին պալատի նախկին խոսնակին եւ կառավարող՝ Հանուն դեմոկրատիայի ազգային լիգայի ներկայացուցչին, որը գլխավորում է Աուն Սան Սու Չժին:

Ինչպես հայտնել է The Myanmar Times հրատարակությունը, նրա թեկնածությունը պաշտպանել է ներկա գտնվող 636 պատգամավորների մեծամասնությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Դրա հետ մեկտեղ ներկայիս պայմաններում նախագահի դերը Մյանմայում հանգում է արարողակարգային գործառույթների, քանի որ հիմնական իշխանությունը պատկանում է Հանուն դեմոկրատիայի ազգային լիգայի առաջնորդին՝ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժիին:

Նախագահի ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ մարտի 21-ին պաշտոնաթող եղավ Թին Չժոն: Վերջին մի քանի ամիսներին արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն էր շրջանառում նախկին նախագահի ծանր հիվանդության մասին: Մասնավորապես, նա Բանգկոկի եւ Սինգապուրի հիվանդանոցներում բուժում Է անցել աղիների քաղցկեղի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում