AM | RU
USD
EUR
RUB

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թվային տրանսֆորմացիա կիրականացնի

 
 
 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և կորպորատիվ բիզնես լուծումների շուկայում աշխարհում առաջատար SAP ընկերությունը ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն բանկը SAP-ի կողմից ստեղծված ժամանակակից լուծումների կիրառման միջոցով կիրականացնի բանկի ամբողջական թվային տրանսֆորմացիա։

Ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ բանկը էականորեն կկրճատի մեկ հաճախորդի միջին սպասարկման ժամանակահատվածը, կկարողանա յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում, իսկ բանկի կառավարման համակարգը կհասցվի որակապես ավելի բարձր մակարդակի։

«Բանկում միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել նորարարությունների և նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, անընդհատ ավելացրել և զարգացրել ենք դրանց գործածումը բիզնեսում։ Միջազգային ճանաչում ունեցող և ոլորտում առաջատար SAP-ի լուծումների կիրառմամբ բանկի թվային տրանսֆորմացիայի արդյունքում մենք կկարողանանք ինտերակտիվ կերպով արձագանքել մեր հաճախորդների բոլոր պահանջմունքներին և կտրամադրենք այն ծառայությունների փաթեթը և լուծումները, որոնք լավագույնս կհամապատասխանեն նրանց պահանջներին և մաքսիմալ արդյունավետ կլինեն նրանց համար։ Կստեղծվի Բանկի կառավարման թվային նոր համակարգ, որի հիմքում դրված է իրական ժամանակի ռեժիմում աշխատող վերլուծական համակարգ: Շատ ենք կարևորում SAP-ի հետ մեր ստրատեգիական համագործակցությունը: Նման լայնածավալ և երկարաժամկետ ծրագրի իրականացման ժամանակ էական նշանակություն ունի ներդրվող բիզնես լուծումների ճիշտ ընտրությունը։ Ընտրվող տեխնոլոգիաները պետք է արդիական լինեն առնվազն ապագա 10-15 տարիների ընթացքում: Ի դեմս SAP-ի մենք ունենք ոչ միայն աշխարհում առաջատար կորպորատիվ լուծումներ տրամադրող գործընկեր, այլ նաև գործընկեր, որը տրամադրում է առաջադեմ թվային տեխնոլոգիաներ և ունի դրանց զարգացման հստակ տեսլական»,-իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ֆինանսական ոլորտում ավանդաբար բարձր է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներդրման մակարդակը։ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը Հայաստանում առաջատար բանկերից մեկն է, որը անընդհատ ավտոմատացնել է իր բիզնես գործընթացները՝Բանկի հաճախորդներին միշտ տրամադրելով բարձ որակի ծառայություններ։ Հենց այս պատճառով էլ մեզ համար շատ կարևոր է, որ բանկը հենց մեզ է ընտրել այս ոլորտում որպես իր հիմնական գործընկեր։ Մենք միասին ավելի արագ կկարողանանք արձագանքել շուկայի մարտահրավերներին և հաճախորդների պահանջմունքներին»,-իր խոսքում նշեց ԱՊՀ երկրներում SAP-ի խորհրդատվության գծով տնօրեն Արա Աղուզումցյանը։

 

Լրահոս
Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորներն ազատ արձակվեցին Ցուցարարները ծեծել են ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրի Սահակյանին՝ Աշտարակ-Երևան ճանապարհը բեռնատարներով փակելու պատճառով Երևանից Լիոն կարելի է հասնել կարճ ժամանակում, մատչելի և հարմարավետ չվերթով Կոչ եմ անում խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել կառուցողական համագործակցությամբ և խաղաղ ճանապարհով. ՀԱՕԿ փոխնախագահները հանդես են եկել հայտարարությամբ Ոստիկանությունը հորդորում ԶԼՄ-ներին չտարածել վաղուց արդեն ծառայության մեջ չգտվող ոստիկանների մասին կեղծ լուրեր Երկխոսությունը ոչ միայն հնարավոր է, այլ անհրաժեշտ ԿԳՆ-ն հորդորել է ծնողներին ուշադիր լինել, որ երեխաները բնականոն ռեժիմով հաճախեն դպրոց Արցախի արտգործնախարարը հանդիպել է Աբխազիայի գործընկերոջ հետ ՊԲ-ն առաջնագծում ադրբեջանական ուժերի և միջոցների կուտակումների մասին վկայող նոր տեսագրություն է հրապարակել Դամասկոսում հրթիռակոծման հետևանքով սիրիահայ է մահացել ՊՆ-ն խստորեն դատապարտում է խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից հավաքին մասնակցությունը Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի է, փաստաբանը ներգրավված է. Դավիթ Հարությունյան Օտարերկրյա դեսպաններն արձանագրել են հայ իրավապահների առավել քան զուսպ մոտեցումը հավաքի մասնակիցների նկատմամբ Դիմել եմ գլխավոր դատախազին ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնելու համար Բերման է ենթարկվել քսաներեք քաղաքացի ՀՀ պաշտպանության նախարարը համոզված է, որ Փաշինյանն ի սկզբանե վարչապետի հետ պայմանավորվելու ցանկություն չուներ Հրանտ Մարգարյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ Հողերը մե՛րն են, մե՛րը Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի Երկխոսելը կտանի հավաքական հանգուցալուծման. Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը զգաստության կոչ է արել Երևանի տարբեր փողոցներում երթեր են, երթևեկությունը փակ է Գնդապետ Խաչիկ Գրիգորյանը 2011 թվականից դուրս է եկել ոստիկանական ծառայությունից Հայաստանի ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում հակառակորդի կողմից գործողություններ ձեռնարկելու Հավաքներին, ցույցերին դպրոցականների, մանկահասակ երեխաների ներգրավումը կարմիր գիծ է Ոստիկանությունը պատրաստ է ապահովել Երևանում երիտասարդների հավաքի բնականոն ընթացքը «Պարզ Է, որ սառը պատերազմը վերադարձել Է». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Եվրոպական խորհուրդն իր բազմաէջանոց հետաքննության մեջ ներկայացրել է Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապեր հաստատած պաշտոնյաներին Ոստիկանները, լուրջ վտանգելով իրենց, ծառայում են յուրաքանչյուր վայրկյան հանրային կարգը պահպանելու համար Վիգեն Սարգսյանը հայաստանյան դեպքերը համարում է ժողովրդավարության կայացման հերթական փորձաշրջան Էրդողանի հակառակորդ Աքշեների ղեկավարած կուսակցությունը կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին Նախարար Վիգեն Սարգսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ ՄԻՊ աշխատանքային խմբերը ոստիկանության բաժանմունքներում առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկվածների հետ Լիահույս եմ, որ իմ խնդրանքն ինչ-որ բան կարժենա իմ գործընկերոջ համար. Արա Բաբլոյանը հանդիպել է Փաշինյանին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 23 Արման Թաթոյանն այցելել է ձերբակալված երկու պատգամավորներին, Դավիթ Սանասարյանին և Արմեն Գրիգորյանին ԱԺ Նախագահը մեկնեց ձերբակալված պատգամավորների հետ հանդիպման ու նրանց բանակցությունների կոչ անելու Կարեն Կարապետյանը վստահ է, որ իրավապահները կներկայացնեն պատգամավորների ձերբակալման իրավական հիմքերը Հանրահավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ իրենց գործողությունների նախկին ռազմավարությանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan