Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը ՀՅԴ ԳՄ կազմում չեն ընդգրկվել ծանրաբեռնված աշխատանքի պատճառով

Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը ՀՅԴ ԳՄ կազմում չեն ընդգրկվել ծանրաբեռնված աշխատանքի պատճառով

«Հայ Յեղափոխական Դաշնակցության» Գերագույն մարմնի նոր կազմում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և քարտուղար Աղվան Վարդանյանի բացակայությունը պայմանավորված է վերջիններիս կողմից թեկնածություն չառաջադրելու հանգամանքով: Լրագրողների հետ հանդիպմանը «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանն ասաց, որ կազմակերպչական իմաստով է նպատակահարմար համարվել, որ կազմը ենթարկվի փոփոխության, իսկ սերդնափոխությունն այս իմաստով խրախուսելի է: «Նախորդ տարիների փորձառությունը հաշվի առնելով նկատի ենք ունեցել, որ թե կառավարության անդամ մեր ընկերները, և թե ԱԺ պատգամավոր ընկերները աշխատանքի բերումով բավականին ծանրաբեռնված են լինում, և երկու ճակատի վրա հնարավորություն չի լինում աշխատանքները լիարժեք կատարել»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավոր է Աղվան Վարդանյանն ապրիլի 9-ից հետո լինի ձևավորվող կառավարությունում, Արսեն Համբարձումյանն ասաց, որ նման օրակարգ չկա:

ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն մարմին հետևյալ կազմով` Արսեն Համբարձումյան, Հրաչ Թադևոսյան, Իշխան Սաղաթելյան, Արթուր Եղիազարյան, Սիմոն Սիմոնյան, Սպարտակ Ղարաբաղցյան, Վահագն Մատինյան, Արթուր Ղազարյան, Կարեն Մնացականյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում