Սանկտ Պետերբուրգում խոշոր հրդեհ է բռնկվել

Սանկտ Պետերբուրգում խոշոր հրդեհ է բռնկվել

Սանկտ Պետերբուրգում Нyundai-ի ավտոսրահում խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում `է ՌԻԱ նովոստին:

Տեղեկատվությունը հաստատել է «Ռոլֆ» ընկերությունը, որին պատկանում է ավտոսրահը:

Ընկերությունից հայտնել են, որ ավտոսրահից մարդկանց տարհանել են, իրականացվում են հակահրդեհային աշխատանքներ:

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ հրդեհն ընդգրկել է 500 քառակուսի մետր տարածք: Հրդեհի պատճառները պարզվում են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում