Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին մարտի 28-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Այցի շրջանակում Իրանի նախագահը մասնակցելու է նաև Ադրբեջանի Նեվթեճալայի շրջանում ավտոմոբիլային գործարանի բացման արարողությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում