Արցախում ականի վրա մեքենա է պայթել, երեք ականազերծող մահացել է. նոր մանրամասներ

Արցախում ականի վրա մեքենա է պայթել, երեք ականազերծող մահացել է. նոր մանրամասներ

Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում` ականի վրա, մեքենա է պայթել, որում եղել են ականազերծողներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից հաստատեցին լուրը: «Պայթյունի հետեւանքով մահացել է 3 ականազերծող, եւս երկուսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,-տեղեկացրին բաժնից:

«Արմենպրես»-ին հայտնի դարձավ, որ նրանք «Halo trust» ականազերծող կազմակերպության ներկայացուցիչներն են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում