Արցախում ականի վրա մեքենա է պայթել, երեք ականազերծող մահացել է. նոր մանրամասներ (ԼՐԱՑՎՈՒՄ Է)

Արցախում ականի վրա մեքենա է պայթել, երեք ականազերծող մահացել է. նոր մանրամասներ (ԼՐԱՑՎՈՒՄ Է)

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` ականի վրա, մեքենա է պայթել, որում եղել են ականազերծողներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից հաստատեցին լուրը: «Պայթյունի հետեւանքով մահացել է 3 ականազերծող, եւս երկուսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,-տեղեկացրին բաժնից:

«Արմենպրես»-ին հայտնի դարձավ, որ նրանք «Halo trust» ականազերծող կազմակերպության ներկայացուցիչներն են:

12:01 – Արցախի Մարտակերտի շրջանում ականի պայթյունի հետեւանքով վիրավորվել են 1987 թվականի ծնված Գարիկ Վահիրյանն ու 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ Գարիկ Վահիրյանը վիրահատարանում է, բժիշկները վիրահատում են նրա ոտքերը: «Արամ Մկրտչանն էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-տեղեկացրին հիվանդանոցից:

12:53 – «HALO Trust» կազմակերպությունը հաստատում է, որ մարտի 29-ի առավոտյան Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով մահացել են կազմակերպության երեք աշխատակիցներ, իսկ երկուսը՝ վիրավորվել։

«Նշված ժամանակահատվածում կազմակերպության աշխատակիցները գտնվում էին մեքենայում՝ իրականացնելով զննման աշխատանքներ։

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ «HALO Trust» կազմակերպությունը ներկայումս իրազեկում է զոհվածների ընտանիքներին։ Հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի միայն ընտանիքներին իրազեկելուց հետո»,- ասվում է կազմակերպության հայտարարության տեքստում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում