AM | RU
USD
EUR
RUB

Վիգեն Սարգսյանը պաշտպանական արդյունաբերության զարգացումը Հայաստանի տնտեսության առաջընթացի գերակայություններից է համարում

 
 

Պաշտպանական արդյունաբերության զարգացումը Հայաստանի տնտեսության առաջընթացի գերակա ուղղություններից է: Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» ցուցահանդեսի բացմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Պաշտպանական արդյունաբերության բնագավառում նորարարական ու բարձր տեխնոլոգիական մշակումները վերջին տարիներին առանձնահատուկ տեղ են գրավել Հայաստանի գիտության և արդյունաբերության զարգացման գործում: Կարճ ժամանակահատվածում մշակվել և Զինված ուժերի սպառազինությունը համալրել են ռազմական նշանակության արտադրանքի ժամանակակից նմուշներ, որոնից մի մասին կարող եք ծանոթանալ այս ցուցահանդեսի տաղավարներում»,-ասաց նախարար Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ ընդունվել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագիր, որի գլխավոր նպատակը մասնագիտական սպառազինության և ռազմական տեխնիկայի, բարձր տեխնոլոգիական նմուշների արտադրության մեջ ներդնելն ու արտասահմանյան շուկաներ դուրս գալն է: Ցուցահանդեսը հագեցած կլինի ակտիվ գիտագործնական ծրագրով` գիտաժողովներ, կլոր-սեղաններ, ինչն, ըստ նախարարի, թույլ կտա քննարկել պաշտպանության և անվտանգության արդի խնդիրները, ամրապնդել եղած կապերը զինվորականների, գիտնականների ու գործարարների միջև:

Նախարարը տեղեկացրեց, որ ցուցահանդեսին իրենց արտադրանքները ներկայացնելու են 34 հայկական, ինչպես նաև 14 երկրի ավելի քան 30 ընկերություններ: «Ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել պետական պատվիրակություններ Ռուսաստանից, Հունաստանից, Հնդկաստանից, Բելառուսից, Տաջիկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Իրանից, Սերբիայից և Եգիպտոսից»,-նշեց Վիգեն Սարգսյանը` հավելելով, որ ներկա է նաև ՀԱՊԿ պատվիրակությունը: Նա ներկաների անունից ցավակցություն հայտնեց ռուս գործընկերներին Կեմերովոյում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ:

«Հույս ունենք, որ այս միջոցառումը մեր երկրների զինվորականների, գիտական ու գործարար շրջանակների միջև արդյունավետ երկխոսության հարթակ կհանդիսանա միջազգային համագործակցության հետագա ընդլայնման համար»,-եզրափակեց նախարար Սարգսյանը:

Լրահոս
Կիևյան կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի հետագա զարգացմանը. Գուտերեշ ԿԳՆ-ն փորձելու է հասնել նրան, որ դպրոցներն աշխատեն մեկ հերթով և ընդունեն միայն իրենց տարածքի աշակերտներին Թեղուտում ազգային պարկը հսկող կամավորները ծեծի են ենթարկվել Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի Կառավարությունը երկու մարզիկի տրամադրեց զորակոչից տարկետում Հասարակությունը, որն ուզում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, պետք է ունենա նոր նախարար, ես կողմ եմ 12-ամյա կրթությանը ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ԱԱԾ պետը խոստանում է նոր աղմկոտ բացահայտումներ ապօրինի հարստացման դեպքերով Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք մաքուր, հրեշտակի թեւերով անձանց, չի լինում նման բան. Դավիթ Անանյան Ինչո՞ւ են դիրքեր գնացող զինվորները փող հավաքում. մեկնաբանում է Արցախի նախագահի խորհրդականը Ա. Հովհաննիսյանը Դ. Իոաննիսյանին մտավոր հետամնաց է անվանել. Հովհաննիսյանն արձագանքել է Կառավարությունը զինվորական զորակոչից տարկետում տվեց մի քանի տասնյակ ուսանողների Բնակչության շրջանում կիրականացվեն անվտանգ և արդյունավետ կանխարգելիչ պատվաստումներ. Արսեն Թորոսյան 2017-ի ընթացքում պետական մարմիններում հայտնաբերվել են գրեթե 5 մլրդ դրամի խախտումներ Չեմ թաքցնի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու ցանկություն ունեմ. ԱԱԾ տնօրեն Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել ԱԱԾ, բայց կհրավիրվի. Արթուր Վանեցյան Վարչապետը հանձնարարեց պարզել չիրագործված վարկային ծրագրերի թիվը, որոնց ուղղությամբ Հայաստանը շարունակում է վճարումներ կատարել Նիկոլ Փաշինյանը Փանիկի միջադեպը համարում է սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների Արայիկ Հարությունյանը կոչ է անում ուսումնական հաստատությունների ղեկավարներին զերծ մնալ կոնկրետ բանկերում հաշիվներ բացելու ուղղորդումներից Հայաստանը վճռական է ի կատար ածելու հնարավորինս հավակնոտ բարեփոխումներ Կառավարության նիստը` ուղիղ. օրակարգում ընդգրկված է 22 հարց ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի հակամարտության կարգավորմանը. Զախարովա Իշխանությունն ունի բավարար կամք՝ ներառական կրթության ոլորտում առկա խնդիրներին լուծում տալու. Արայիկ Հարությունյան Այնպես չէ, որ գումար չկա, ճանապարհը կանգնած է. նախարարը՝ «Հյուսիս-հարավի» ֆինանսավորում չունեցող հատվածների մասին Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված հարցեր Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. Արծրուն Հովհաննիսյան Փանիկի դեպքի հետ կապված ռուսական կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել՝ խոստանալով հետևողական լինել միջոցառումների իրազեկման հարցերում Դիվիզիայի նախկին հրամանատարը մեղադրվում է ավելի քան 10 մլն դրամ հափշտակելու մեջ Վարչական տուգանքներ չվճարելու հետևանքով պետությանը 1.38 մլրդ դրամի վնաս է պատճառվել Չարաշահումներ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննությունն իրականացնելու գործում. վերականգնվել է 6.7 ՀՀ դրամ Արարատի նախկին մարզպետը Ալիկ Սարգսյանից պահանջել է շուրջ 60.000 ԱՄՆ դոլար գումար Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են Յունկերին ու Մոգերինիին Պրոպան գազից թունավորված 4 բնակիչ տեղափոխվել է հիվանդանոց Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ Շավարշ Կարապետյանին Արա Խաչադուրյանը Մարսելից հասել է Հայաստան՝ վազքով հաղթահարելով 5 000 կմ «Չեմ ցանկանում մերկապարանոց հայտարարություններ անել». նախարարը «Հյուսիս- հարավ» ծրագրում չարաշահումների մասին Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan