Կեմերովոյի առեւտրի կենտրոնում 67 անհետ կորածներից երեքին ողջ են գտել

Կեմերովոյի առեւտրի կենտրոնում 67 անհետ կորածներից երեքին ողջ են գտել

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա առեւտրի կենտրոնի հրդեհի հետեւանքով երեք անհետ կորածներ ողջ են գտնվել: Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի (ՔԿ) պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

«Հետաքննչական գործողությունների եւ 67 կորածների մասին հայտարարությունների ստուգման օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ նրանցից երեքը ողջ մնացածների թվում են»,- «Ինտերֆաքս»-ին ասել է Պետրենկոն:

Այսպիսով՝ ներկայում հետաքննությանը հայտարարություններ են ներկայացված առեւտրաժամանցյաին կենտրոնում հրդեհի հետեւանքով 64 մարդկանց անհետ կորելու եւ նույնքան անձանց զոհվելու վերաբերյալ: Մարտի 28-ին ՌԴ ԱԻՆ-ում հայտնել են, որ իշխանությունները տվյալներ չունեն Կեմերովոյի առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ. զոհերի ընդհանուր թիվը 64 է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում