«Իրատես». Հանդիպե՞լ են Հովիկ Աբրահամյանն ու Սերժ Սարգսյանը

«Իրատես». Հանդիպե՞լ են Հովիկ Աբրահամյանն ու Սերժ Սարգսյանը

«Իրատես»-ը գրում է, թե օրերս տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հանդիպման ժամանակ բավականին «նուրբ» թեմաներ են շոշափվել:

«Ասում են նաև` Արգամիչը ներդրողներ է բերել Հայաստան ու այդ մասին է խոսել: Նախագահականին մերձ աղբյուրներն էլ ասում են, թե Հովիկ Աբրահամյանը վերջերս հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, ու Սերժ Սարգսյանը բավականին կոշտ խոսակցություն է ունեցել նախկին վարչապետի հետ` «ինչ-ինչ» հարցերի շուրջ:

Հիշենք. ժամանակին, երբ Հովիկ Աբրահամյանն ԱԺ նախագահ էր, իսկ առջևում ընտրություններ էին, Քոչարյան-Աբրահամյան զույգը հանդիպել էր ինքնաթիռում` գաղտնալսումը բացառելու համար»,- գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում