Ռուսաստանն արտաքսում է ԱՄՆ 60 դիվանագետի և փակում Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսությունը

Ռուսաստանն արտաքսում է ԱՄՆ 60 դիվանագետի և փակում Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսությունը

Ռուսաստանն արտաքսում է ամերիկացի 60 դիվանագետների և փակում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Այս րոպեներին ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հրավիրվել է մեր նախարարություն, որտեղ իմ տեղակալ Սերգեյ Ռյաբկովը ներկայացնում է ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան քայլերը: Դրանք ներառում են նույն թվով դիվանագետների արտաքսում և մեր որոշումը՝ հետ կանչել Սանկտ պետերբուրգում գլխավոր հյուպատոսություն տեղակայելու համաձայնությունը»,- հայտարարել է Լավրովը:

Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, որ երկրից արտաքսված բոլոր ռուս դիվանագետները հանդիսանում են լրտեսներ:

Մարտի 26-ին ԱՄՆ հայտարարել է 60 ռուս դիվանագետների արտաքսելու մասին՝ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ կապված:

Ֆրանսիան, Գերմանիան և ԵՄ մի շարք պետություններ հայտարարել են նման քայլերի մասին: Նրան են միացել Կանադան ու Ավստրալիան:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում