Թաջ Մահալի տարածքում գտնվելը կսահմանափակվի. առավելագույնը 3 ժամ բոլոր զբոսաշրջիկների համար

Թաջ Մահալի տարածքում գտնվելը կսահմանափակվի. առավելագույնը 3 ժամ բոլոր զբոսաշրջիկների համար

Հնդկաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկի` Թաջ Մահալի, այցելությունները կսահմանափակվեն: Պատասխանատուները նախատեսում են դնել ժամային սահմանափակում Թաջ Մահալի տարածքում լինելու համար՝ առավելագույնը 3 ժամ: Ինչպես հաղորդում է «CNN»-ը, նպատակն է խուսափել գերծանրաբեռնվածությունից:

Հսկայական սպիտակ մարմարե դամբարանը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է, հանգստյան օրերին յուրաքանչյուր օր ունենում է 50 հազար այցելու: Այս մասին տեղեկացրել է Հնդկաստանի Հնագիտական ուսումնասիրությունների ծառայության մամուլի քարտուղար Դ. Ն. Դիմրին:

«Շատ ժամանակ այցելուները Թաջ Մահալի տարածքում անցկացնում են ամբողջ օրը: Սա այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ տեղում մեծ թվով մարդիկ են լինում: Ստեղծված իրավիճակից ելնելով` անհրաժեշտություն է առաջանում մարդկանց հոսքը կարգավորել: Օր օրի այցելուների թիվն աճում է, զբոսաշրջիկների հոսքի կարգավորումը թույլ կտա խուսափել անցանկալի միջադեպերից»,- ասել է նա:

Թաջ Մահալի տարածքում գտնվելու ժամանակահատվածը սահմանափակելու որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, այն կվերաբերի թե տեղական, թե միջազգային զբոսաշրջիկներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում