«Ժողովուրդ». Արմավիր-Երևան երթուղու սպասարկման շուրջ աղմուկը չի դադարում

«Ժողովուրդ». Արմավիր-Երևան երթուղու սպասարկման շուրջ աղմուկը չի դադարում

«Արմավիր-Երևան-Երևան-Արմավիր երթուղու սպասարկման շուրջ աղմուկը չի դադարում: Այդ երթու­ղու վարորդները գործադուլ էին արել, քանի որ գծատերերը բարձրացրել էին «օրվա պլանի» չափը` 15 հազար դրամից հասցնելով 20 հազարի: Երթուղին սպասարկող «Գալակտիկա Տրանս Սերվիս» ընկերու­թյան ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե այդ ամենի համար մեղավոր է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, որը ոչ մի քայլ չի անում երթուղին ապօրինի ուղևորափոխադրողներից ազատելու համար:

«Բիզնեսը զրկվում է իր հիմնական իմաստից` շահույթից: Ու այս ամենը` երթուղում երթևեկող անօրինական փոխադրողների ու համապատասխան պաշտոնյաների հետևողական և դիտավորությամբ ցուցաբերվող անգործության հետևանքով»,-ասել է Հակոբյանը` պնդելով, որ իրենք նախարարություն դիմել են բազմիցս, ներկայացրել փաստեր, բայց ապարդյուն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում