Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրի ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Էրդողանն ու Թրամփը մասնավորապես անդրադարձել են Սիրիայում և Իրաքում վերջին զարգացումներին` վճռականություն հայտնելով շարունակել համագործակցությունը «դաշնակցային ոգուն համապատասխան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում