Լիբանանում իսրայելական լրտեսական ԱԹՍ է կործանվել

Լիբանանում իսրայելական լրտեսական ԱԹՍ է կործանվել

Լիբանանի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարք է կործանվել: Այս մասին հայտնում է լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքը:

Հայտնի է, որ իսրայելական լրտեսական անօդաչու թռչող սարքը կործանվել է երկրի հարավում գտնվող Բարաաշիթ և Բեյթ-Յանուն բնակավայրերի միջև:

Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում