Հրդեհ «Ռեդիսսոն բլյու» հյուրանոցային համալիրում. հաստատվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան

Հրդեհ «Ռեդիսսոն բլյու» հյուրանոցային համալիրում. հաստատվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան

Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/2 հասցեում գտնվող «Ռեդիսսոն բլյու» հյուրանոցային համալիրից մարտի 31-ին՝ ժամը 15:15-ին, «ՍՈՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 15:31-ին հաստատվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան: Պարզվել է՝ հյուրանոցի շոգեբաղնիքում առկա է ծխապատ գոտի. այրվում է շոգեբաղնիքի (մոտ 5-10 քմ) փայտե երեսպատումը: Տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 16:06:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում