Հայաստանում ռուսական ռազմաբազայի օդաչուները եղանակային բարդ պայմաններում ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել

Հայաստանում ռուսական ռազմաբազայի օդաչուները եղանակային բարդ պայմաններում ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայի բանակային ավիացիայի օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել բարդ եղանակային և գիշերային պայմաններում:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունից, ուսումնամարտական առաջադրանքների իրականացման ընթացքում օդաչուներն իրականացրել են Ми-8 и Ми-24 ուղղաթիռների թռիչք և վայրէջք, զորավարժարանի վրա իրականացրել են տեղանքի հետախուզության թռիչքներ, ինչպես նաև իրականացրել են պայմանական հակառակորդի կենդանի ուժի և զրահատեխնիկայի որոնման աշխատանքներ ցերեկային և գիշերային պայմաններում:

Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է ամառային և ինժեներա-տեխնիկական անձնակազմի ավելի քան 100 զինծառայող, շուրջ 50 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ հարվածային-մարտական Ми-24 և դեսանտային-գրոհային Ми-8МТ ուղղաթիռներ:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում