Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կիսեց միավորը աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ:

Գերմանական Բադեն-Բադեն քաղաքում ընթացող «Grenke Chess Classic»-ի 3-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կիսեց միավորն աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ: Պարտիան ավարտվել է 31-րդ քայլում:

«GRENKE Chess Classic» մրցաշարը մեկնարկել է մարտի 31-ին և կավարտվի ապրիլի 9-ին: Անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել՝ 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանու Կարուանայից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում