Ներքին Գետաշեն գյուղի եկեղեցու հիմքերը փորելիս տասնյակ նոր խաչքարեր են հայտնաբերվել

Ներքին Գետաշեն գյուղի եկեղեցու հիմքերը փորելիս տասնյակ նոր խաչքարեր են հայտնաբերվել

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի եկեղեցու հիմքերը փորելիս տասնյակ նոր խաչքարեր են հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ խաչքարերը նախնական հետազոտությամբ 14-16-րդ դարերով են թվագրվում: «Հարկավոր է պեղել, մաքրել և հնարավորինս վերականգնել նախնական տեսքը»,-ասաց նա:

Ներքին Գետաշեն գյուղի եկեղեցում ռուսաստանաբնակ բարերարն այս տարի նախաձեռնել էր հիմնանորոգման աշխատանքներ, սակայն խաչքարեր հայտնաբերվել են նաեւ ժայռերին քանդակված: Նոր գտածոների հետազոտությամբ պայմանավորված՝ եկեղեցու շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում