Հյուսիսային պողոտայում պայթյունից տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է. գրեթե բոլորն անչափահասներ են

Հյուսիսային պողոտայում պայթյունից տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է. գրեթե բոլորն անչափահասներ են

Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում պայթյունի հետևանքով Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին հայտնեցին Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից՝ հավելելով, որ մնացած 7-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

«Մեզ մոտ տեղափոխվածները գրեթե բոլորն էլ անչափահաս են՝ 6, 8, 19, 16, 15, 14, 15 և 25 տարեկան։ Նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է և հենց այս պահին վիրահատում են»,- ընդգծեցին ԲԿ-ից։

Երեխային, ով ունի կոնքազդրային հոդի հատվածում շատ մեծ վնասվածքներ, վիրահատում են միկրովիրաբույժները և վնասվածքաբանները։

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնում էր 9 տուժածների մասին։ Պայթյունի նախնական պատճառը թթվածնի բալոնն է եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում