«Բուրգեր Քինգ»-ի պայթյունից բոլոր տուժածների վիճակը կայուն է. Արա Բաբլոյանն անձամբ ծանոթացավ երեխաների վիճակին

«Բուրգեր Քինգ»-ի պայթյունից բոլոր տուժածների վիճակը կայուն է. Արա Բաբլոյանն անձամբ ծանոթացավ երեխաների վիճակին

Երևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից բոլոր տուժածների վիճակը կայուն է: Այս մասին նշեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ով այցելեց Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, ուր տեղափոխվել են 8 տուժածները:

ԱԺ նախագահը հիվանդանոցում ծանոթացավ նրանց վիճակին և որպես մանկական վիրաբույժ իր պարտքն համարեց ներկա լինել երեխաներից մեկի վիրահատությանը: «Երեխաների վիճակը միջին ծանրության է: Նրանք բոլորը տարբեր վնասվածքներ ունեն՝ թեթևից ծանր: Միայն մեկ երեխայի վիճակն է ծանր. բավական մեծ վնասվածք է՝ ազդրի վերին երրորդականում: Մկանները բոլորը վնասվել են: Վնասվածքը մինչև ոսկր է հասել, բարեբախտաբար՝ ոսկրը չի վնասել: Վնասվածքները բեկորային են»,-ասաց Բաբլոյանը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենԱրա Մինասյանն էլ տեղեկացրեց, որ տուժածներն ունեցել են բազմաթիվ վնասվածքներ, այնպիսիք, որոնց համար պարտադիր պետք էր կար դնել: Իսկ ծանր վիճակում գտնվող երեխայի՝8-ամյա Ռուբինա Մարկոսյանի մոտ նաև արյունահոսություն է գրանցվել:

Հիվանդանոցում հավաքվել են տուժածների հարազատները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում