«Բուրգեր Քինգ»-ի պայթյունից տուժած 8-ամյա աղջնակի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է

«Բուրգեր Քինգ»-ի պայթյունից տուժած 8-ամյա աղջնակի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է

Երևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից տուժած 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիրահատությունը բարեհաջող ընթացել և ավարտվել է: Այս մասին հավաքված լրագրողներին տեղեկացրեց «Սբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանը: «Շատ լավ ավարտվել է, հիվանդի ներկա վիճակը համապատասխանում է տարած վիրահատության ծավալին: Առողջականի համար երեխայի վնասվածքը հետևանքներ չի թողնի:Երեխայի ոտքը կպահպանվի, բոլոր նախադրյալները կան ասելու, որ ամեն ինչ կավարտվի շատ լավ»,-հավաստիացրեոց Արա Մինասյանը:

Նրա տեղեկացմամբ՝ բոլոր հիվանդները նորմալ վիճակում են: Առավոտյան վիրակապություններից հետո մյուս հիվանդները դուրս կգրվեն, իսկ 8-ամյա աղջնակը դեռ մինչև երկու շաբաթ կմնա հիվանդանոցում: Նրա վնասվածքն ամենամեծն էր 8 տուժածների թվում: Վնասվել էր նրա ազդրի վերին երրորդականը: Վնասվածքը մինչև ոսկոր է հասել, բարեբախտաբար՝ ոսկրը չի վնասել: Բոլոր տուժածների վնասվածքները բեկորային են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում