Օտարերկրացիների վիճակը լավ է. որևէ մեկի կայնքին վտանգ չի սպառնում. մանրամասներ «Բուրգեր Քինգ»-ի պայթյունից տուժածների վիճակից

Օտարերկրացիների վիճակը լավ է. որևէ մեկի կայնքին վտանգ չի սպառնում. մանրամասներ «Բուրգեր Քինգ»-ի պայթյունից տուժածների վիճակից

Երևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, վնասվածքները հետևանքներ չեն թողնի: Այս մասին հիվանդանոցում հավաքված լրագրողներին տեղեկացրեց «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը: Նրա խոսքով՝ տուժածների մեծ մասի վիճակը միջին ծանրության է և բավարար: «Ընթացքի մեջ է 8-ամյա աղջկա վիրահատությունը, որն արդեն 1,5 ժամ ձգվում է և կավարտվի հավանաբար առաջիկա ժամվա ընթացքում»,-նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ հավանաբար 3-4 հոգի կարող են դուրս գրվել: «Նրանք արդեն, կարող են, ուզում են դուրս գրվել, բայց պահում ենք հսկողության տակ: Մեծ մասը վաղը դուրս կգրվեն»,-ասաց բաժանմունքի վարիչը՝ տեղեկացնելով, որ վնասված օտարերկրյա՝ ՌԴ 3 և Իրանի 2 քաղաքացիների վիճակը ևս լավ է, անհանգստանալու առիթ չկա:

8-ամյա աղջնակի՝ Ռուբինա Մարկոսյանի վիճակը ծանր է. բավական մեծ վնասվածք է՝ ազդրի վերին երրորդականում: Մկանները բոլորը վնասվել են: Վնասվածքը մինչև ոսկր է հասել, բարեբախտաբար՝ ոսկրը չի վնասել: Բոլոր տուժածների վնասվածքները բեկորային են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում