«Բուրգեր Քինգ»-ում պայթել է ածխաթթու գազի 20 կիլոգրամանոց բալոնը. ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հաղորդում

«Բուրգեր Քինգ»-ում պայթել է ածխաթթու գազի 20 կիլոգրամանոց բալոնը.  ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հաղորդում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հաղորդում Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ:

Պարզվել է, որ «Բուրգեր Քինգ» սահմանափակ պատասխանատվության ընկերության արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն:

Ինչպես տեղեկացրին նախարարությունից, պայթյունի հետևանքով վնասվել են խոհանոցը (60 քմ), սպասարկման տաղավարը՝ մոտ 2 քմ, սրահի կախովի առաստաղը՝ մոտ 8 քմ, 2 գարեջրի տարա (40 լ) և սպասքի պարագաներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում