«Իրավունք». Ո՞ր նախարարներն են դժգոհ իրենց պաշտոններից և ինչո՞ւ

«Իրավունք». Ո՞ր նախարարներն են դժգոհ իրենց պաշտոններից և ինչո՞ւ

«Իրավունք»-ը գրում է. «Մինչ այս օրերին լայնորեն շրջանառվում է, թե նախարարներից ովքեր ապրիլին սպասվելիք վարչապետի փոփոխությունից հետո կպահպանեն պորտֆելները, իսկ ովքեր՝ ոչ. գործող նախարարներից շատերն անտարբեր են այդ խոսակցությունների նկատմամբ:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ հիմնականում Հայաստան գործուղված նախարարների մեծ մասը նեղ շրջապատում շարունակում են դժգոհել իրենց պաշտոններից: Խնդիրն այն է, որ բիզնես ոլորտից եկած նախարարներն իրենց ավելի անկաշկանդ էին զգում ու ավելի մեծ շահույթ ստանում, երբ արտասահմանում անթաքույց զբաղվում էին իրենց գործով:

«Մինչդեռ հիմա, գտնվելով հանրության, իշխանության. ընդդիմության ու լրագրողների խոշորացույցի ներքո՝ չեն կարողանում ոչ իրենց բիզնեսը ծաղկեցնել, ոչ էլ գումար հետ գցել վաղվա օրվա համար: Ուստի՝ նախարարական պորտֆելից ազատվելը նրանց համար նույնիսկ ավելի քան ձեռնտու է դարձել, միայն թե. նրանց այդքան հեշտ չեն ճանապարհի այնտեղ, որտեղից եկել են: Իրենք էլ ինքնակամ չեն պատրաստվում հայտարարել այդ մասին, ուստի՝ մնում է «կսկծու-փառք Աստծո» տարբերակով շարունակել պաշտոնավարել՝ մինչև հեռանալու համար էլ ավելի հարմար պահ ստեղծվի»,- գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա ամարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում