AM | RU
USD
EUR
RUB

Մենք հո խելագարության կանխավարկածով չե՞նք առաջնորդվելու. Միհրան Հակոբյանը՝ Էդմոն Մարուքյանի հոդվածի մասին

 
 

Սահմանադրությունը հստակ ենթադրում է, որ խորհրդարանում գործունեություն ծավալող ընդդիմությունը իշխանության այլընտրանքն ու հակակշիռն է: Եվ այստեղ հավելյալ պահանջներով հանդես գալն առնվազն անտրամաբանական է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով «ԵԼՔ» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի հոդվածին, որում վերջինս նշում է, որ ընդդիմությունը պիտի ստանձնի իշխանությանը վերահսկելու և լիազորությունները սահմանափակելու գործառույթը, ինչի համար իշխանությունը պետք է «ԵԼՔ»-ին զիջի մի շարք պաշտոններ։

-Պարո՛ն Հակոբյան, ԵԼՔ դաշինքի առաջնորդներից Էդմոն Մարուքյանի հոդվածն այն մասին է, որ նա դեմ է Նիկոլ Փաշինյանի հռչակած արմատական քայլերին՝ համարելով, որ խաղն ի սկզբանե իրավական, քաղաքագիտական և բոլոր հարթություններում տանուլ տրված է։ Արդյո՞ք համամիտ եք հոդվածում տեղ գտած գնահատականների հետ։

-Ասեմ, որ ապշեցուցիչ ու անընդունելի եզրահանգումներ կան։ Նախ, Էդմոն Մարուքյանը, ինչ-որ հղումներ անելով, պնդում է քաղբանտարկյալների գոյության մասին:

Լավ, ինչքա՞ն կարելի է ինքնահաստատվել հորինած երևույթների մասին անգիր արած խոսքեր հնչեցնելով։ Դա անգրագիտություն է, հատկապես, երբ Էդմոն Մարուքյանի նման գործիչն է ասում՝ մարդ, ով արևմտյան կողմնորոշումները չի թաքցնում, արևմտյան չափորոշիչներով է ամեն ինչին փորձում մոտենալ և չի նկատում, որ արևմտյան կազմակերպությունները նման բան չեն ասում: Կա՞ միջազգային որևէ կազմակերպություն, որ նման բան է ասում: Հիմա սա ի՞նչ անհեթեթ մոտեցում է:

Մարուքյանը նաև նշում է, որ սահմանադրական փոփոխությունները միֆ էին: Եթե միֆ էին, ուրեմն Էդմոն Մարուքյանն այդ միֆի հետևանքով է հայտնվել խորհրդարանում: Ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Որովհետև, եթե հին Սահմանադրությամբ տեղի ունենային ընտրությունները, ո՛չ Էդմոն Մարուքյանը, ո՛չ «Լուսավոր Հայաստանի» մյուս պատգամավորները շանս չէին ունենալու այնտեղ հայտնվելու: «ԵԼՔ» դաշինքը դա կարողացավ անել: Այսինքն՝ այդ հնարավորությունն իրենց տվել է այն Սահմանադրությունը, որը այսօր անվանում է միֆ: Կարծում եմ՝ մեր գործընկերն ինչ-որ մի պահի հասկանալու է, որ ճիշտ բան չի անում:

- ԼՀԿ նախագահը կարծում է, այս փուլում պիտի ստանձնեն իշխանությանը վերահսկելու և վերջինիս անսահմանափակ լիազորությունները սահմանափակելու գործառույթը, ինչի համար իշխանությունը պետք է «ԵԼՔ»-ին զիջի Ազգային ժողովի 2 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, Սահմանադրական դատարանի ապագա անդամ նշանակելու քաղաքական իրավունքը, Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներից 2-ին նշանակելու քաղաքական իրավունքը և շատ ու շատ այլ իրավունքներ ու պաշտոններ: Սա արդարացվա՞ծ պահանջ է:

-Եթե Էդմոն Մարուքյանը սահմանադրական բարեփոխումները միֆ է անվանում, մյուս կողմից պաշտոններ ուզում, ինչպե՞ս հասկանանք դա: Ամեն ինչ հստակ ֆիքսված է Սահմանադրության մեջ, որն ինքը միֆ է անվանում:

-Սա նոր բան չէ, ժամանակին «հրաշալի քառյակի» կազմում Ռուբիկ Հակոբյանն էլ էր ասում, որ ընդդիմությանը պետք է տրվեն վերահսկողական գործառույթներ:

-Ամեն ինչ շատ հստակ է, խորհրդարանական հանրապետության Սահմանադրությունը հստակ ենթադրում է, որ խորհրդարանում գործունեություն ծավալող ընդդիմությունը իշխանության այլընտրանքն ու հակակշիռն է: Եվ այստեղ հավելյալ պահանջներով հանդես գալը մի փոքր անտրամաբանական է: Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ եթե, օրինակ, x կուսակցությունը ԱԺ-ում ունի մեծամասնություն, եկեք թող փոքրամասնության ներկայացուցիչը լինի վարչապետ, որպեսզի հակակշիռ լինի: Բայց սրանք անտրամաբանական, հակաքաղաքագիտական, հակաիրավական մոտեցումներ են: Սահմանադրությունը հստակ ֆիքսել է զսպումների ու հակակշիռների մեխանիզմները, և դրանք շատ արդյունավետ են և արժանացել են եվրոպական մասնագիտացված առաջատար կառույցների ամենաբարձր գնահատականներին: Եվ այստեղ նման բաներից խոսելն առնվազն անտրամաբանական է, մենք հո խելագարության կանխավարկածով չե՞նք առաջնորդվելու:

Լրահոս
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ Մեղրին Ադրբեջանին խոստացող ԱՄՆ-ն, ե՞րբ է հայամետ պահվածք ունեցել, որ այսօր ունենա Կանադայում օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը Կերչի քոլեջում պայթուցիկ սարք է գործի դրվել. կան տասնյակ վիրավորներ ու զոհեր Հոկտեմբերի 22-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ Արփինե Հովհանիսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին Ամփոփվել են ամառային զորակոչի նախնական արդյունքները Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Հովհաննես Գաբուզյանը Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարն է Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա Իսրայելը Գազայի հատվածում 20 թիրախ է խոցել ի պատասխան հրթիռակոծումների Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում ընտրվել են նախագահների նոր տեղակալներ Սահմանախախտման երրորդ դեպքը երեք օրվա ընթացքում. ձերբակալվել է սահմանախախտների խումբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական 20 ընկերությունների և բանկերի նկատմամբ Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսը լքել է Թուրքիան՝ Հաշուքջիի գործի ֆոնին Հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձն ազգությամբ քուրդ է. նոր մանրամասներ «Հրապարակ». ԼՂ բանակցություններում ԱԳ նախարարի մոտեցումներն ու մտքերը Փաշինյանի հայտարարություններից տարբերվո՞ւմ են «Հրապարակ». Ինչ դժգոհություն է հասունանում Ոստիկանության ներքին զորքերում «Փաստ». «Սասնա ծռերի» անորոշ կարգավիճակը՝ ական Փաշինյանի իշխանության տակ «Ժողովուրդ». Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը չի կարող ոչինչ փոխել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 17 Կորցրած հեղինակությունը հետ բերելու ճանապարհին. Հայաստան-Մակեդոնիա 4:0 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց Հայաստանի մեկնարկային կազմը հայտնի է Մակեդոնիայի դեմ խաղում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին Արցախի Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ելք» խմբակցության անդամներին ՀՀ նախագահն Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Վարչապետ Փաշինյանը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր Սյունեցիները դժգոհ են նոր մարզպետի նշանակումից Ոստիկանություն բերման է ենթարկվել Պարույր Հայրիկյանի որդին Տիգրան Սարգսյանը և Եգիպտոսի նախագահը քննարկել են ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի ժամկետները ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ. ԱՄՆ դեսպան Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանով Բակո Սահակյանը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ծանոթացել է ծառայության ընթացքին Գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյան ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan