Burger King-ում առաջացած ծխի պատճառով Մոսկվայի առևտրի կենտրոնից 6 հազար մարդ է տարհանվել

Burger King-ում առաջացած ծխի պատճառով Մոսկվայի առևտրի կենտրոնից 6 հազար մարդ է տարհանվել

Մոսկվայի «Աֆիմոլ» առևտրի կենտրոնից ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել Burger King արագ սննդի ցանցի մասնաճյուղում առաջացած ծխի հետևանքով: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը:

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ հրշեջները ներկայում առևտրի կենտրոնում են և ուսումնասիրում են տարածքը հնարավոր հրդեհներից խուսափելու համար: «Իրադրությունը հանգիստ է, տարհանումն իրականացվում է կազմակերպված ձևով»,- հայտնել է նա:

ՏԱՍՍ-ը գրում է, որ ուսումնասիրությունների արդյունքում հրդեհի օջախ չի հայտնաբերվել: Ծխի պատճառ է դարձել Burger King-ում ուտելիքի պատրաստման գործընթացը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում