AM | RU
USD
EUR
RUB

Դոպինգ սկանդալ. ծանրամարտի կանանց հավաքականի մարզիչը և ծանրորդ Սոնա Պողոսյանի մարզիչը հեռացվել են

 
 
 

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը և ծանրորդ Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը հեռացվել են զբաղեցրած պաշտոնից:

«Արմենպրես»-ին հայտնի դարձավ, որ նման որոշում կայացվել է օրեր առաջ Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացած ընդլայնված նիստի ժամանակ: Նույնիսկ քննարկվում է հարցը՝ Ներսիսյանին և Ղազարյանին առհասարակ հեռացնել ծանրամարտից: ՀԱՕԿ գործկոմի նիստում որոշվել էր (դեռևս 2013 թվականին) խիստ քայլերի դիմել խթանիչ միջոցներ օգտագործողների դեմ: Սակայն 2013 թվականից ի վեր դոպինգ թեստերից ոչ մեկը դրական պատասխան չէր ունեցել մինչև օրերս արձանագրված դեպքը:

ՀԱՕԿ-ն ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դեռևս հանդես չեն եկել պաշտոնական հայտարարությամբ:

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանի դոպինգ թեստը դրական է եղել: Այս մասին գրել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն Սոնա Պողոսյանի թեստում հայտնաբերվել է արգելված նյութերից S.2: Պողոսյանը ժամանակավորապես զրկվել է միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից: IWF-ը (ծանրամարտի միջազգային ֆեդերացիա) ավելի հստակ հայտարարությամբ հանդես կգա ուսումնասիրությունից հետո:

Լրահոս
Դողու Փերինչեքը Թուրքիայում վաղաժամ ընտրությունների նշանակումը համարում է իշխանությունների վախի արդյունք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանն օրինակելի է անվանել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման հարցում Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել՝ պահպանել ողջախոհությունը և հայրենասիրության մեջ օրինահարգությունը Ադրբեջանի ղեկավարության կողմից հիվանդագին երևակայությամբ նենգափոխվում է ամեն ինչ. Շավարշ Քոչարյան Դատախազությունը պարզաբանում է՝ Վարդգես Հայրապետյանի ավտոմեքենան ոչ թե առևանգվել էր, այլ տեղափոխվել տուգանային հրապարակ Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ անհարիր արարքներից Երևանում ապրիլի 19-ի հավաքի և երթի համար քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել Փաստաբանների պալատն անվճար իրավաբանական օգնություն է ցուցաբերում ոստիկանության բաժին տարված անչափահասներին Գագիկ Հարությունյանը հանդիպել է դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների հետ ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել ՀՀ նախագահի հրամանագրերով երեք նախարարներ են նշանակվել ՄԻՊ ներկայացուցիչները շարունակում են աշխատանքը Ոստիկանության բաժիններում Հենրիխ Մխիթարյանը սկսել է մարզվել Արտասահմանյան լրատվամիջոցները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս չեզոքություն են պահպանում Ժամը 13:30-ի դրությամբ` ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 100 քաղաքացի Ոստիկանները վարչական ներգործության միջոցներ կկիրառեն իրավախախտում կատարած անձանց նկատմամբ Ձերբակալվել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում զանգվածային անկարգությունների անմիջական երկու մասնակից ՀՀ վարչապետը նոր մամուլի քարտուղար ունի Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի օգնականների է նշանակել Ժամը 12:30-ի դրությամբ ոստիկանության բաժիններ է տարվել 33 քաղաքացի Հայաստանի տարածքում ապրիլի 13-ին երկու երկրաշարժ է գրանցվել Լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծի են ենթարկել, դատախազությունը մեկնաբանություն է տարածել ՄԻՊ-ը դատապարտել է լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ գործադրված բռնությունը Երևանում հավաքի ժամանակ տուժած քաղաքացին տեղափոխվել է բժշկական կենտրոն. ախտորոշվել է սալջարդ Արցախի նախագահն ԱԺ նիստում ներկայացրել է 2018 թվականի ծրագրերը Լատվիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Էկոլոգիական անվտանգության լաբորատորիայում պոլիէթիլենը քայքայող մանրէներ են աճեցնում ՄԻՊ-ը հատուկ ուշադրություն է դարձնում հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու հիմքերին Մխիթարյանը ժամանակին հնարավորություն է ունեցել տեղափոխվել «Լիվերպուլ» Օսիպյանը չի արդարացնում աղջկա քիթը վնասած ոստիկանի գործողությունները Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մասնակիցները լարված իրավիճակ են ստեղծել «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ Հայաստանի նախագահը ստորագրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը Թուրքիայում յոթերորդ անգամ երկարացվել է արտակարգ դրության ռեժիմը Ոստիկանությունը խնդրում է լրագրողներին ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի վայրից Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեկ անձ ձերբակալվել է «Ժամանակ». Իշխան Զաքարյանը որևէ պաշտոնի չի նշանակվի «Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները չեն հրավիրվել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու առիթով կազմակերպված խնջույքին «Հրապարակ». Վարչապետը պաշտոնական կայք ունի «Հրապարակ». Դատախազության կազմավորման 100 ամյակին նախկին դատախազները կլինեն կողք-կողքի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan