Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մայիսի 1-ին հանրահավաք-երթ կանցկացնի

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մայիսի 1-ին հանրահավաք-երթ կանցկացնի

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մայիսի 1-ին` ժամը 19.00-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հանրահավաք-երթ կանցկացնի: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանը:

Նրա խոսքով` հանրահավաք-երթը նվիրված է լինելու երկրում առկա սոցիալական կարեւորագույն հիմնախնդիրների բարձրաձայնմանը: «Կուսակցության անդամներն իրենց ելույթներում անդրադառնալու են բանկային համաներումներին: Խոսվելու է աշխատավորների իրավունքների պաշտպանության խնդիրների, շքեղության հարկի կիրառման անհրաժեշտության, բիզնեսի սոցիալական պատասխանատվության օրենքի կիրառման մասին»,-ասաց նա:

Նարեկ Գալստյանը նշեց, որ կուսակցության անդամներն արդեն Երեւանի քաղաքապետարանին են փոխանցել երթ անցկացնելու մասին իրազեկման փաստաթուղթը:

ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամը նշեց, որ բազմամարդ հանրահավաք անցկացնելու համար կուսակցությունը պետք է առաջիկայում լավ աշխատի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում