Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունների դեմ ուղղված ակցիայից հետո երիտասարդ ակտիվիստ է անհետացել

Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունների դեմ ուղղված ակցիայից հետո երիտասարդ ակտիվիստ է անհետացել

Ադրբեջանում գործող ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության փոխանցմամբ` մարտի 31-ին տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո անհետացել է իրենց երիտասարդ ակտիվիստներից մեկը` Ֆաթիմա Մովլանլըն:

Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Կուսակցության հաղորդմամբ` կասկածներ կան, որ աղջիկը քաղաքական հայացքների պատճառով ձերբակալվել է, և ներկայումս իշխանությունները նրան պահում են մեկուսացված վիճակում:

Ակտիվիստի հարազատները դիմել են ոստիկանություն, սակայն նրա գտնվելու վայրի մասին դեռևս տեղեկություններ չկան:

Ֆաթիմա Մովլանլըն մարտի 26-ին կանչվել էր ոստիկանություն և հարցաքննվել:

Մարտի 31-ին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից կազմակերպված բողոքի ակցիան, որն ուղղված է եղել ապրիլի 11-ին կայանալիք նախագահական ընտրությունների դեմ:

Հանրահավաքը ուղեկցվել է իշխանությունների դեմ ուղղված կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտման, Ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելու, տնտեսական խնդիրների մեղադրանքներով:

Ակցիայի մասնակից ուժերը Ադրբեջանի քաղաքացիներին կոչ են արել բոյկոտել նախագահական ընտրությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում