Միխայիլ Գալուստյանն ու Ալեքսանդր Ռեւան համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցեն Կեմերովոյի ողբերգությունից տուժածներին

Միխայիլ Գալուստյանն ու Ալեքսանդր Ռեւան համերգից ստացված ողջ հասույթը  կփոխանցեն Կեմերովոյի ողբերգությունից տուժածներին

Ռուսաստանում հայտնի դերասաններ Միխայիլ Գալուստյանն ու Ալեքսանդր Ռեւան մոսկովյան թատրոններից մեկում ներկայացրած նոր ծրագրից ստացված ողջ հասույթը կնվիրաբերեն Կեմերովոյի ողբերգությունից տուժածներին:

Այս մասին «Ինստագրամի» իր անձնական էջում գրառում է կատարել Միխայիլ Գալուստյանը: «Ընկերներ, ես ու Սաշան ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր երեկ մեզ հետ էին, նրանց, ովքեր եկել էին մեզ աջակցելու։ Մեզ համար դա շատ կարևոր էր։ Կարևոր էր լսել ձեր ծիծաղն ու ծափահարությունները։ Մենք արեցինք հնարավոր ամեն ինչ՝ ստեղծելու համար ջերմ ու ընտանեկան մթնոլորտ։ Համերգից ստացված ամբողջ հասույթը բարեգործական նպատակներով կհատկացվի մարդկանց, ովքեր տուժել են վերջերս մեր երկրում տեղի ունեցած ողբերգությունից։
Սիրեցեք միմյանց, գնահատեցեք ու հոգ տարեք ձեր հարազատների ու ազգականների մասին»,- մասնավորապես նշված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում