«Ժամանակ». ՔԿ Գորիսի բաժնի պետը փոխգնդապետի կոչում է ստացել

«Ժամանակ». ՔԿ Գորիսի բաժնի պետը փոխգնդապետի կոչում է ստացել

«Քննչական կոմիտեի Գորիսի բաժնի պետ Գոռ Մանուչարյանը նախօրեին փոխգնդապետի կոչում է ստացել: Առաջին հայացքից սա շատ ուրախալի լուր է, եթե հաշվի չառնենք, որ հենց Գոռ Մանուչարյանի համառ ջանքերի արդյունքում է կարճվել ԱԱԾ Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի մոր և քրոջ կողմից մոտ 6 տասնյակ քաղաքացիների խաբեությամբ նրանց անունով վարկեր ձևակերպելու մասով խարդախության գործը:

Բազմաթիվ անհերքելի ապացույցների, բողոքների պարագայում գործը կարճվել է, ավելին՝ տուժած քաղաքացիների վրա պարտավորվածություն է դրվել մարելու Ջավահիրյանների վերցրած վարկերը:

Ուշագրավ է, որ Գորիսում Գոռ Մանուչարյանի` փոխգնդապետի կոչում ստանալը նշվել է մեծ շուքով, որին ներկա է եղել նաև ԱԱԾ Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանը, ով դրվատանքի խոսքեր է շռայլել Մանուչարյանի հասցեին»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում