«Ժողովուրդ». Արման Մկրտումյանին կփոխարինի՞ Տիգրան Մուկուչյանը

«Ժողովուրդ». Արման Մկրտումյանին կփոխարինի՞ Տիգրան Մուկուչյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 9-ից Բարձրագույն դատական խորհուրդն օրենքով սահմանված կարգով անցնելու է իր գործառույթների իրականացմանը՝ նշանակելով դատարանների նախագահների: Եվ ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները` ԲԴԽ-ն պատրաստվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Արման Մկրտումյանի փոխարեն նշանակել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Հիշեցնենք՝ նա 2005-2007թթ. եղել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ, 2008-2010թթ.` ՀՀ վարչական դատարանի նախագահ: Իսկ Մուկուչյանին կրկին դատական համակարգ են վերադարձնում՝ գնահատելով ընտրությունների ժամանակ նրա կատարած թվանկարչությունը:

Իր նշանակման վերաբերյալ թերթի հարցին ի պատասխան` երեկ Մուկուչյանը պատասխանել է. «Ես այսօր ԿԸՀ նախագահն եմ, հետեւաբար որպես ԿԸՀ նախագահ եմ պատասխանում հարցերին, եւ այս դաշտը դուրս է իմ գործառույթների տիրույթից,հետեւաբար ինձ կոմպետենտ եւ կոռեկտ չեմ համարում տեսակետ ներկայացնել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում