Անկարան Մոսկվայի «գերակա եւ շատ հուսալի գործընկերն է». Պուտին

Անկարան Մոսկվայի «գերակա եւ շատ հուսալի գործընկերն է». Պուտին

Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունների զարգացման խոչընդոտներ չկան: Անկարան Մոսկվայի «գերակա եւ շատ հուսալի գործընկերն է»: Այդ մասին, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Թուրքիայի ղեկավարը բարձր է գնահատել այն փաստը, որ Պուտինը նախագահական նոր ժամկետով վերընտրվելուց հետո արտասահմանյան առաջին այցը կատարել է Թուրքիա:

Երկու երկրների նախագահները ոչ միայն բանակցություններ են վարել, այլեւ տեսակոնֆերանսի ռեժիմով տվել են «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի շինարարության մեկնարկը: Ռուսաստանի նախագահը, նշելով, որ Մոսկվայի ու Անկարայի փոխհարաբերությունները «շատ կառուցողական են զարգանում», ճշտել է, որ ,դա իր արտացոլումն է գտնում առեւտրատնտեսական գործունեության արդյունքներում, խոշոր նախագծերի իրականացման տեմպերի մեջ, ինչը վերաբերում է «Թուրքական հոսքին  եւ ատոմային էներգետիկային»: «Ես այսօր ոչ մի խնդիր չեմ տեսնում, որը կարող է խանգարել Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել է Ռուսաստանի ղեավարը երկկողմ բանակցություններից եւ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում: Ավելի վաղ նիստում Պուտինը նշել է, որ ,2017 թվականի արդյունքներով մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել է տպավորիչ 40 տոկոսով՝ մինչեւ 22 մլրդ դոլար»: ՌԴ նախագահն արձանագրել է, որ «Թուրքական հոսք» նախագիծը շատ ավելի արագ է իրականացվում, քան «Հյուսիսային հոսք-2» նախագիծը:

Լրագրողներին հատկապես հետաքրքրել է ՌԴ-ի եւ Թուրքիայի ռազմատեխնիկակակն համագործակցության թեման, մասնավորապես, Թուրքիային ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման արագացումը: Պուտինի խոսքով՝ մատկարարումների արագացումը տեղի է ունենում, մեր թուրք գործընկերների ու բարեկամների խնդրանքովե: «Մենք արագացրել ենք արտադրությունը եւ պայմանավորվածության ենք եկել գների շուրջ, ինչը չափազանց կարեւոր է»,- ասել է ՌԴ նախագահը: Պուտինը նաեւ հայտնել է, որ իր թուրք պաշտոնակցի հետ քննարկել է սիրիական հակամարտության կարգավորման հետագա քայլերը: «Այդ հարցերը լրացուցիչ քննարկելու ենք Իրանի նախագահի մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը»,- հավելել է նա: Պուտինը նշել է, որ Էրդողանի հետ կարծիքներ է փոխանակել միջազգային այլ հրատապ խնդիրների շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում